Թերթերի խմբագիրներն առաջարկում են օրենքի վիճահարույց հոդվածի խնդիրը լուծել ԶԼՄ-ների ինքնակարգավորման միջոցով - Mediamax.am

11396 դիտում

Թերթերի խմբագիրներն առաջարկում են օրենքի վիճահարույց հոդվածի խնդիրը լուծել ԶԼՄ-ների ինքնակարգավորման միջոցով


Բագրատ Եսայանը, Արամ Աբրահամյանն ու Արման Բաբաջանյանը
Բագրատ Եսայանը, Արամ Աբրահամյանն ու Արման Բաբաջանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: "Առավոտ”, "Երկիր” եւ "Ժամանակ” օրաթերթերի գլխավոր խմբագիրներ Արամ Աբրահամյանը, Բագրատ Եսայանն ու Արման Բաբաջանյանն այսօր կոչ են արել հայ օրենսդիրներին վերանայել վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արամ Աբրահամյանն ասել է, որ “վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացումն ընդհանուր առմամբ ճիշտ էր, սակայն դա տեղի է ունեցել հապճեպ, ինչը թույլ տվեց “իշխանավորներին վրեժ լուծել ԶԼՄ-ից ցանկացած քննադատության համար”:

 

“1-2 մլն դրամը մեծ գումար է թերթերի համար: Անհրաժեշտ է, որպեսզի զգալիորեն իջեցվի պատժի գումարի չափը, իսկ հոդվածում հստակեցվի “վիրավորանք” եւ “զրպարտություն” հասկացությունները”,- ասել է Արամ Աբրահամյանը:  

 

Իր հերթին Արման Բաբաջանյանը նկատել է, որ  ներկայումս ակնհայտ արշավ է սկսվել թերթերի դեմ, եւ իրենք հավատում են, որ մի շարք թերթերի գլխավոր խմբագիրների` վիճարկվող օրենսդրական փոփոխության վերաբերյալ Սահմանադրական դատարանին ուղղված հայտարարությունը կընդունվի:

 

“Երկիր” օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանի կարծիքով, խնդիրը լուծելու համար ԶԼՄ-ները  պետք է համախմբվեն, մշակեն ու ընդունեն ինքնակարգավորման մեխանիզմներ եւ վարքագծի ընդհանուր կանոններ, որոնք չեն սահմանափակի խոսքի ազատությունը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 19-ին  «Առավոտ», «Երկիր», “Ժամանակ”, “Ժողովուրդ”, “Հայկական ժամանակ”, «Հրապարակ», “168 ժամ” եւ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթերի գլխավոր խմբագիրները ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ նշել են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարում են հակասահմանադրական, «որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին