Սոցիալական գովազդը կվերահսկվի մշակույթի նախարարության կողմից - Mediamax.am

117853 դիտում

Սոցիալական գովազդը կվերահսկվի մշակույթի նախարարության կողմից


Արմեն Ամիրյանը
Արմեն Ամիրյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններըˋ սոցիալական գովազդի մասով, կվերապահեն մշակույթի նախարարությանը:

Որոշումն այսօր արժանացել է կառավարության անդամների հավանությանը եւ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո:

 

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի փոխանցմամբˋ մինչ այս գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն էին իրականացնում Երեւանի քաղաքապետարանը, մարզպետարաններն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին