Կիմ Կի-Դուկ. «Մարդու կյանքը փոխվում է տարվա եղանակների նման» - Mediamax.am

7702 դիտում

Կիմ Կի-Դուկ. «Մարդու կյանքը փոխվում է տարվա եղանակների նման»

«Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի hյուրն է հանրահայտ կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի-Դուկը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի hյուրն է հանրահայտ կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի-Դուկը: Երբ առանձին լուսանկարում էինք նրան, խնդրեցինք, որ դեմքի տարբեր արտահայտություններ ընդունի` զայրույթ, զարմանք, հիացմունք ցուցադրելով: Ռեժիսորը ընդհատեց մեզ`«Բայց ես երբեք չեմ զայրանում»:

 

***

 

Երբ փոքր էի, Կորեայում բնակչության միայն 50 տոկոսը դպրոց հաճախելու հնարավորություն ուներ: Ես այն 50 տոկոսին եմ պատկանում, որը դպրոց չի հաճախել, միանգամից աշխատել եմ` մինչեւ 30 տարեկան: Հենց այդ տարիքում առաջին անգամ ֆիլմ դիտեցի ու կյանքս կտրուկ փոխվեց: Գործարանում էի աշխատում` ավտոմեքենաներ էինք հավաքում ու վերանորոգում, այնտեղ այնքան բան եմ սովորել, որ ոչ մի դպրոցում ինձ չէին սովորեցնի: Այնպես որ, կարելի է դպրոց չգնալ:

 

***

 

Մեկնեցի Ֆրանսիա, ուսումնասիրեցի արվեստը, կինոռեժիսուրա սովորեցի ու հասկացա, որ յուրաքանչյուրս էլ կարող է ֆիլմ նկարահանել, պարզապես պետք է ազատություն տանք դրան: Հենց այդ ժամանակ էլ սկսեցի սցենարներ գրել:

 

 

***

 

Ֆիլմերս տարբերվում են հոլիվուդյան ու կորեական այլ կինոնկարներից, որովհետեւ ներկայացնում եմ այն, ինչ ինքս եմ վերապրել, այն, ինչ տեղի է ունենում կորեական իրականության մեջ:

 

***

 

«Գարուն, ամառ, աշուն, ձմեռ» ֆիլմում ցույց եմ տվել, թե ինչպես տարվա եղանակների նման փոխվում է նաեւ մարդու կյանքը: Ես չեմ փորձել ցույց տալ կյանքի վատ կամ լավ կողմը: Ի դեպ, իմ ֆիլմերը ուրախ ավարտ չունեն: Կյանքում կա թե՛ վատը, թե՛ լավը, ես չեմ ցանկանում դրանք առանձնացնել իմ ֆիլմերում: Ապրելով կյանքս, հասկանալով` որն է վատն ու որը լավը՝ փորձել եմ արտահայտել տեսածս ու զգացածս ֆիլմերով:

 

***

 

Ֆիլմեր ունեմ, որտեղ երկխոսություններ չկան: Կարծում եմ՝ խոսելիս մարդիկ հաճախ ստում են, ես էլ փորձել եմ մարդկային կյանքն արտահայտել առանց խոսքերի` միայն դեմքի արտահայտություններով: Վստահ եմ՝ լռելով մարդն ավելի շատ բան կարող է արտահայտել:

 

***

 

Կար ժամանակ, երբ հավատում էի մարդկանց, հետո հավատս կորավ: Լինում են պահեր, երբ չեմ սիրում մարդ արարածին: Հիմա այնպիսի շրջանում եմ, որ հավատում եմ մարդկանց ու վստահ եմ` մարդը ապրում է հույսով:

 

 

***

 

Ոչ մեկին ուսուցիչ չեմ համարում: Իմ ուսուցիչը կյանքն է, փորձը, անցած ուղին, սովորական մարդկանց կյանքը:

 

***

 

Շատ ֆիլմեր եմ դիտում` հոլիվուդյան, կորեական: Խորհուրդ եմ տալիս դիտել այն փոքր երկրների ֆիլմերը, որոնք դեռեւս հայտնի չեն:

 

***

 

Հիմա միանգամից երկու-երեք սցենարների վրա եմ աշխատում, դրանք դեռ ընթացքի մեջ են, հենց նոր ֆիլմ նկարահանեմ, անպայման այն Հայաստանում կներկայացնեմ:

 

***

 

Եթե մարդու առջեւ դուռը փակ է, նա կարող է այն բացել, սակայն երբ դուռը բացում են, դու դողում ես, վախենում ես:

 

***

 

Ֆիլմերը  բացատրության կարիք չունեն, դրանք ցուցադրում են մարդկային հոգին, իսկ այն բացատրության կարիք չունի: Ֆիլմերի իմաստն այն է, ինչ զգում ու ընկալում է ձեր հոգին:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին