Որտե՞ղ է գտնվում Քի Ուեսթը - Mediamax.am

6782 դիտում

Որտե՞ղ է գտնվում Քի Ուեսթը

Քի Ուեսթի ամենահաճախակի հյուրը եղել է Հարի Թրումենը, ով կղզի է այցելել 11 անգամ եւ այնտեղ անցկացրել ընդհանուր առմամբ 175 օր:

Քի Ուեսթ
Քի Ուեսթ

Քի Ուեսթը փոքրիկ կղզյակ է Ֆլորիդա նահանգում (6,4 կմ երկարությամբ եւ 3,2 կմ լայնությամբ):

Ամերիկյան մի շարք նախագահներ են այցելել Քի Ուեսթ: Ամենահաճախակի հյուրը եղել է Հարի Թրումենը, ով կղզի է այցելել 11 անգամ եւ այնտեղ անցկացրել ընդհանուր առմամբ 175 օր:

 

Դուայթ Էյզենհաուերը Քի Ուեսթում կազդուրվել է սրտի նոպայից հետո: 1962թ.` Կարիբյան ճգնաժամից մեկ ամիս անց, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին այցելել էր Քի Ուեսթ: 

 

Կղզում տարբեր տարիներին ապրել են բազմաթիվ գրողներ ու դերասաններ, սակայն ամենահաճախը այստեղ եղել են Էռնեստ Հեմինգուեյն ու Թենեսի Ուիլյամսը: Հենց այստեղ է Հեմինգուեյը գրել «Հրաժեշտ զենքին» վեպը: 

 

Քի Ուեսթի «Փոքր Սպիտակ տունը» նախագահ Հարի Թրումենի ձմեռային նստավայրն էր: 1991թ. նա սկսել է գործել որպես թանգարան: 2001թ. ապրիլին «Փոքր Սպիտակ տանը» մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: 

 

2005թ. հունվարին «Փոքր Սպիտակ տանը» մեկ շաբաթ բնակվել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ նրա կինը` սենատոր Հիլարի Քլինթոնը: 

 

Մեր ընտրանին