Բաքուն շարադրել է «հակաահաբեկչական միջոցառումների» դադարեցման պայմանը - Mediamax.am

2860 դիտում

Բաքուն շարադրել է «հակաահաբեկչական միջոցառումների» դադարեցման պայմանը


Լուսանկարը` sputnik.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ շարադրելով «Ղարաբաղի շրջանի հայ համայնքի հետ» հանդիպման պայմանները։

«Ադրբեջանի տարածքում Հայաստանի կողմից ստեղծված եւ մինչ օրս վերջինիս կողմից աջակցություն ստացող անօրինական ռեժիմի՝ «բանակցություններ սկսելու» կոչի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ նախկինում մի քանի անգամ երկխոսության է հրավիրել է մեր երկրի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչներին՝ վերաինտեգրման հարցերը քննարկելու նպատակով։ Բայց նրանք ամեն անգամ հրաժարվել են դրանից»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է Եվլախում նման հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին։

 

«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին