Փաշինյան. Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին - Mediamax.am

2445 դիտում

Փաշինյան. Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ»։

«Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռ չենք կարողանում համաձայնության հասնել այն ձեւակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը»,- Պրահայում «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է նա։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԼՂ հայերի իրավունքների հասցեագրման հարցում եւս կան տարընթերցումներ:

 

«Նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ: Ինչպե՞ս պետք է այդ տարընթերցումները լուծվեն: Շատ կարեւոր խնդիր է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Արդյո՞ք մենք չպետք է ունենանք դելիմիտարիզացված՝ ապառազմականացված գոտի։  

 

Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ ԼՂ հայերի անվտանգության եւ իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին