Արցախի նախագահ. Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց - Mediamax.am

2186 դիտում

Արցախի նախագահ. Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց:

Այդ մասին նա ասել է կառավարության նիստի ժամանակ, որի շրջանակում նիստի մասնակիցներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։

 

Ինչպես հայտնել են Արցախի նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը նշել է՝ Արցախի ժողովուրդը ամեն օր ցուցաբերում է առկա դժվարություններն անխոնջ հաղթահարելու մեծ կամք ու վճռականություն:

 

«Անկախ դժվարություններից եւ մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին եւ անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային եւ հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին