Ռուբեն Վարդանյան. Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած - Mediamax.am

2854 դիտում

Ռուբեն Վարդանյան. Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ 21-րդ դարում ամենամեծ փոփոխությունը բերելու է կրթության ոլորտը, կրթությամբ է որոշվելու երկրի հաջողված լինելը։

Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ այդ մասին նա ասել է հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ առցանց հանդիպմանը:

 

«Շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամա դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում եւ ցանկալի է, որ ավելի ակտիվ ներկայացնեն Արցախի շահերը, ավելի լսելի դարձնեն Արցախի ձայնը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նա նշել է, որ հիմա, երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը:

 

«Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած, եւ մեր սիրո ու պատասխանատվության զգացումը հիմա շատ կարեւոր է: Դա պետք է դրսեւորվի ամենօրյա աշխատանքով: Դրա համար ուզում եմ հասկանաք, որ դուք մեզ շատ եք պետք որպես հաջողված, տաղանդավոր ուսանողներ, որոնց ամբողջ կյանքն առջեւում է»,-ասել է պետնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին