Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ-ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը - Mediamax.am

2115 դիտում

Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ-ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը


Լուսանկարը` John Steedman


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ թույլ ճնշման պատճառով գազամատակարարումն Արցախում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։

 

«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը եւ բնակչության նվազագույն կարիքներն ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարարվող գազը հասանելի կլինի Ստեփանակերտի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին