Ջեռուցման բացակայության պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր դպրոցների աշխատանքը - Mediamax.am

3128 դիտում

Ջեռուցման բացակայության պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր դպրոցների աշխատանքը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախում ժամանակավոր դադարեցվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների եւ նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման եւ էներգամատակարարման խափանման պատճառով, ընդհանուր առմամբ, դադարեցվել է 117 դպրոցի աշխատանքը եւ գրեթե 20000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին