Վարդանյան. «Սա քաղաքական շրջափակում է, միայն ճանապարհի արգելափակում չէ» - Mediamax.am

1945 դիտում

Վարդանյան. «Սա քաղաքական շրջափակում է, միայն ճանապարհի արգելափակում չէ»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ «սա քաղաքական շրջափակում է, միայն ճանապարհի արգելափակում չէ»:

«Ադրբեջանի նպատակն Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է սուբյեկտայնության համար»,- խորհրդակցության ժամանակ ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նրա խոսքով՝ չնայած ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե շրջափակում չկա, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը:

 

«Կատարվել է անընդունելի դեպք. ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է, որը մեծ սթրես է եղել երեխաների համար»,- ասել է Արցախի պետնախարարը:

 

«Մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ եւ զարգացած: Դա շատ կարեւոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Հաջողության հասնելու միակ ճանապարհն այն է, որ մենք միասնական լինենք: Հիմա այնպիսի կետում ենք, որ ձախողվելու իրավունք չունենք», - շեշտել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին