Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը - Mediamax.am

1865 դիտում

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը


Լուսանկարը` https://www.shrmonitor.org/


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նիլ Բուշն այսօր ասել է, որ «Լաչինի միջանցքի խափանման շարունակությունը եւ դրանից բխող մարդասիրական հետեւանքները խորապես անհանգստացնող են»։

«Ափսոսանք ենք հայտնում, որ չնայած այն հանգամանքին, որ այս հարցը բարձրացվել է այստեղ՝ ԵԱՀԿ-ում, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, էական առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու մարդասիրական բեռների եւ քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժը։

 

Միացյալ Թագավորությունն ընդունում է, որ երկու կողմերն էլ մտահոգություններ ունեն 2020 թվականի համաձայնագրերի կյանքի կոչման հետ կապված։ Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին բովանդակային բանակցություններ վարել՝ կայուն եւ խաղաղ կարգավորում գտնելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ ելույթ ունենալով Հայաստանի նախաձեռնությամբ գումարված ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին