Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա - Mediamax.am

2729 դիտում

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա:

«Կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրներ հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը»,- Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանն ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նա կարեւորել է ներքին միասնականության պահպանումը:

 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ միայն շրջափակման հետեւանքով ստեղծված ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին