Վարդանյան. Շրջափակումը փոխում է պետության առաջնահերթությունները - Mediamax.am

2637 դիտում

Վարդանյան. Շրջափակումը փոխում է պետության առաջնահերթությունները


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները:

«Շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետեւանքով տնտեսական եւ սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- օպերատիվ շտաբի նիստում ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նրա խոսքով՝ շրջափակումն ու դրա հետեւանքով ստեղծված ճգնաժամը ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին