Արցախում ԱԽ քարտուղար եւ ԱԱԾ տնօրեն են նշանակել - Mediamax.am

3294 դիտում

Արցախում ԱԽ քարտուղար եւ ԱԱԾ տնօրեն են նշանակել


Արարատ Մելքումյանը
Արարատ Մելքումյանը

Լուսանկարը` https://iravaban.net/

Սամվել Շահրամանյանը
Սամվել Շահրամանյանը

Լուսանկարը` https://artsakhpress.am/


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Արարատ Մելքումյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որին նշանակվել էր հունվարի 7-ին:

 

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Սամվել Շահրամանյանը. նա ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին