Վարդանյան. «Քննադատելով ռուս խաղաղապահներին՝ օգնում ենք Ադրբեջանին» - Mediamax.am

3587 դիտում

Վարդանյան. «Քննադատելով ռուս խաղաղապահներին՝ օգնում ենք Ադրբեջանին»


Լուսանկարը` https://www.ispionline.it/


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ «ռուս խաղաղապահներին քննադատելով կօգնենք Ադրբեջանին»:

Երեւանի հետ տեսակամրջի ժամանակ նա մանրամասնել է.

 

«Խաղաղապահների մոտ, իսկապես, ծանր իրավիճակ է: Մենք կուզեինք, որ ավելի հստակ լիներ նրանց մանդատը, թվաքանակն էլ ավելի մեծ լիներ։

 

Չլինեին նրանք, գուցե, ավելի դժվար իրավիճակում կհայտնվեինք։ Ամեն կերպ համագործակցում ենք նրանց հետ՝ միասին իրավիճակից դուրս գալու բանաձեւը գտնելու համար։

 

Սա է միակ ճանապարհը: Նրանց քննադատելով՝ ոչնչի չենք հասնի, դրանով կօգնենք Ադրբեջանին, որը երազում է, թե երբ են ռուս խաղաղապահներն այստեղից դուրս գալու։ Ռուս խաղաղապահները պետք է այստեղ մնան տասնյակ տարիներ եւ ապահովեն անվտանգությունը: Վստահ եմ՝ դա միակ ճանապարհն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին