Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իրավիճակը պահանջում է արտակարգ քայլեր - Mediamax.am

3419 դիտում

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իրավիճակը պահանջում է արտակարգ քայլեր


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ Արցախը Բաքվի հետ պատրաստ է երկխոսության, բայց ոչ թե հանձնվելու նպատակով, այլ այն պայմաններով, որոնց դեպքում հնարավոր է երկխոսություն հարեւանների միջեւ։

«Ստեփանակերտի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունից Ադրբեջանը մշտապես հրաժարվել է, բոլոր տեսակի երկխոսությունները եղել են տեխնիկական մակարդակով, քաղաքական մակարդակում որեւէ խոսակցություն չի եղել:

 

Մենք պայքարում ենք մեր հողում ապրելու իրավունքի համար, եւ դա տարբերվում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից։ Այս իրավիճակում կողմ ենք, որպեսզի Բաքվի հետ լինի քաղաքական, ոչ թե տեխնիկական բանակցություն»,-Երեւանի հետ տեսակամրջի ժամանակ ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նրա խոսքով՝ հայկական Սփյուռքն ու Հայաստանը պետք է հասկանան՝ սա իրավիճակ է, որ պահանջում է արտակարգ քայլեր։

 

«Նշանակություն չունի, թե ես ինչ եմ սպասում Հայաստանի իշխանությունից, նրանք իրենց դիրքորոշումը հայտարարել են՝ աջակցում են ֆինանսապես, իրավական ուղղությամբ, ասել են՝ ավելին չենք կարող անել: Շնորհակալ ենք դրա համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին