Արցախի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել - Mediamax.am

2088 դիտում

Արցախի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը արտաքին գործերի նախարար է նշանակել Սերգեյ Ղազարյանին՝ ազատելով նրան Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից եւ նշանակվել է Արցախի արդարադատության նախարար:

 

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի քաղաքաշինության նախարար, Արմեն Մանգասարյանը՝ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին