Արցախը սնուցող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է - Mediamax.am

797 դիտում

Արցախը սնուցող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Երեւան։ Մեդիամաքս։ Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Արցախը Հայաստանից սնուցող Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար, որը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ:

 

«Որոշում է կայացվել Արցախում էլեկտրամատակարարումն իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

 

Ելնելով տվյալ իրավիճակից` Արցախում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ»,- ասված է շտաբի հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին