Զախարովա. Խաղաղապահների քննադատությունն անընդունելի է - Mediamax.am

2868 դիտում

Զախարովա. Խաղաղապահների քննադատությունն անընդունելի է


Լուսանկարը` TASS


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քննադատությունն անընդունելի է:

«Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ իրավիճակը տեղում կարգավորելու համար: Հանրային հարձակումները գործին չեն օգնում, ավելի վատ իրավիճակներ էլ են եղել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մարիա Զախարովան:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել էր.

 

«Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից եւ սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է: Իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը եւ ՌԴ-ն, որն անվտանգային պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ: Ո՞րն է ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա ճանապարհային քարտեզը. սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ Հայաստանի եւ ԼՂ հանրությունը ՌԴ-ից»:

 

Նա նշել էր, որ «եթե ՌԴ-ն ԼՂ-ում անվտանգություն եւ կայունություն չի կարողանում ապահովել, ապա պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկում նախաձեռնի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ բազմազգ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին