Փաշինյան. «Ստացվում է, որ միջանցքը խաղաղապահների վերահսկողության ներքո չէ» - Mediamax.am

6592 դիտում

Փաշինյան. «Ստացվում է, որ միջանցքը խաղաղապահների վերահսկողության ներքո չէ»


Լուսանկարը` REUTERS (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ «հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո չէ»։

«Այս պահին գլխավոր, ամենահրատապ խնդիրը ճգնաժամն է, որ ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, որ Լաչինի միջանցքը գրեթե 20 օր արգելափակված է։ Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։

 

Ուզում եմ հիշեցնել, որ, համաձայն Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղեւորների եւ բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

 

Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո չէ։ Իհարկե, կցանկանայի քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան»,- հանդիպման սկզբում ասել է Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին