Սալիվանը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով - Mediamax.am

2898 դիտում

Սալիվանը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով


Լուսանկարը` georgetown.edu


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը տարածվել է Սալիվանի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսային զրույցներից հետո։

 

«Այդ զրույցների ընթացքում նրանք դիտարկել են ԵՄ եւ ԱՄՆ աջակցությամբ անցկացված խաղաղ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը՝ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում նրանց համատեղ հանդիպումից հետո: Բոլոր կողմերը վերահաստատել են հանձնառությունը բանակցություններին՝ խաղաղության պայմանագրին հասնելու նպատակով։ Սալիվանը հորդորել է երկու կողմերին դիտարկել քայլեր, որոնք կնվազեցնեն լարվածությունը եւ հիմք կհանդիսանան ապագայում բարիդրացիական հարաբերությունների համար։ Սալիվանը նշել է մեր շարունակական անհանգստությունը Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելքներով եւ այս իրավիճակի հետ կապված աճող մարդասիրական հետեւանքների վերաբերյալ եւ կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին