Գրիգորյանը եւ Սալիվանը քննարկել են Լաչինի միջանցքի խնդիրը - Mediamax.am

820 դիտում

Գրիգորյանը եւ Սալիվանը քննարկել են Լաչինի միջանցքի խնդիրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

ԱԽ գրասենյակից հայտնել են, որ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարեւորությունը եւ խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին