Ադրբեջանի ԱԳՆ. Ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները - Mediamax.am

2185 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ. Ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, որը ժամանակավորապես տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության տարածքում»։

«Ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել մեր տարածքներում ապրող բոլոր հայազգի բնակիչների մարդասիրական կարիքները, եւ հայկական կողմի պնդումները որեւէ հիմք չունեն»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին