Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Իլհամ Ալիեւին - Mediamax.am

7901 դիտում

Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Իլհամ Ալիեւին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասյօր այսօր մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները։

 

«Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը։ Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի։

 

Ողջունում եմ նաեւ միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծումը։ Միջազգային միջնորդների շարքում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին, պետք է անպայման ներգրավվի Ֆրանսիան, որի Սենատը վերջերս բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին։ Ֆրանսիան, հիշեցնեմ, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։

 

Կցանկանայի նաեւ առաջարկել ավելի կառուցողական տոնայնության անցնել եւ պարզաբանումներ ստանալ «հստակ օրակարգի» վերաբերյալ, որը, ըստ պարոն Ալիեւի, իբր ունեմ։ Ես բազմիցս ընդգծել եմ, որ հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի խուսափեմ մեղադրանքներից, թե Արցախում հետապնդում եմ եւս ինչ-ոչ մեկի շահերը՝ բացի Արցախի ժողովրդի շահերի։ Կարծում եմ, որ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիեւի կողմից առաջադրված բանակցողի չափանիշին. «ապրում է Ղարաբաղում եւ ցանկանում է ապրել այնտեղ»։

 

Պատերազմը միշտ վերադառնում է պատերազմով։ Երբեմն դա տեղի է ունենում նույնիսկ մի քանի սերունդների փոփոխությունից հետո։ Այսօրվա ագրեսիան հետաձգված գործողությամբ ռումբ է, որը դրված է մեր ժողովուրդների ապագա սերունդների տակ։ Իսկ դա նշանակում է, որ երկու կողմերի ղեկավարները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը եւ, որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ դադարեցնեն արյունահեղությունը»,- ասել է Արցախի պետնախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին