Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու արժանացել են «Արցախի հերոս» կոչմանը - Mediamax.am

1507 դիտում

Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու արժանացել են «Արցախի հերոս» կոչմանը


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն հրամանագրեր է ստորագրել 2016 թվականի ապրիլին ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության Քյարամ Սլոյանին եւ Անդրանիկ Զոհրաբյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը հետմահու շնորհելու մասին:

Այսօր Երեւանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի հարազատների հետ ու  հանձնել նրանց «Ոսկե արծիվ» շքանշանները:

 

«Մալա Էզիդա» եզդիների ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը նշել է, որ Քյարամ Սլոյանն ազգությամբ առաջին եզդին է, ով արժանանում է Արցախի բարձրագույն պետական պարգեւին, ու այս իրադարձությունը հայ եւ եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության, մարտական եղբայրության հերթական հավաստիացումն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին