Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է կառավարության 5 գերակա ուղղությունները - Mediamax.am

5348 դիտում

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է կառավարության 5 գերակա ուղղությունները


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ներկայացրել է 5 հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը:

Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել էր ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի եւ վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

 

Հինգ ուղղություններն են.

 

•    Արցախի սուբյեկտայնություն,

•    անվտանգային հարցեր,

•    տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում,

•    մշակութային, կրթական, սոցիալական հարցեր,

•    պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։

 

Մինչ խորհրդակցության մեկնարկը  Ռուբեն Վարդանյանը առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի եւ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը:

 

«Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Հիշելով եւ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին՝ պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ», - ասել է պետնախարարը:

 

Խոսելով պետական նախարարի եւ հանրապետական գործադիր մարմինների միջեւ աշխատանքների կազմակերպման սկզբունքներին, Ռուբեն Վարդանյանն առանձնացրել է երեք սկզբունք՝  թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին