Գերագույն հոգեւոր խորհուրդը զորակցում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին - Mediamax.am

1961 դիտում

Գերագույն հոգեւոր խորհուրդը զորակցում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Գերագույն հոգեւոր խորհուրդը զորակցում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Այդ մասին ասվում է նոյեմբերի 1-ից 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ։

 

«Ամբողջական զորակցություն ենք բերում Արցախի մեր ժողովրդին՝ իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի օրեր առաջ կատարած հայտարարությունում, և վերահաստատում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է», - ասված է հայտարարության մեջ:

 

«Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ամենայն ջանք ի գործ դնել ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու,  քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները և միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - նշվում է փաստաթղթում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին