Ադրբեջանը կրակել է Արցախի Կարմիր շուկայի եւ Թաղավարդի ուղղությամբ - Mediamax.am

836 դիտում

Ադրբեջանը կրակել է Արցախի Կարմիր շուկայի եւ Թաղավարդի ուղղությամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանը կրակել է Կարմիր շուկայի ուղղությամբ:

«Սեպտեմբերի 12-ին՝ 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա եւ Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի եւ տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տեւել են շուրջ 30 րոպե։

 

Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետեւանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը եւ թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը եւ արթնացել են կրակահերթերից։

 

Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։

 

Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարեւանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին