Լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ - Mediamax.am

1242 դիտում

Լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակից հայտնել են, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։

«Չնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է։

 

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

 

ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին