Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է եւ ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, ներառյալ զոհերի եւ մարդկային կորուստների մասին հաղորդումներին:
«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է պետդեպի խոսնակ Փրայսի հայտարարության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: