Արայիկ Հարությունյան. Իրավիճակի որոշակի լիցքաթափում կա - Mediamax.am

987 դիտում

Արայիկ Հարությունյան. Իրավիճակի որոշակի լիցքաթափում կա


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ Արցախում իրավիճակը լիցքաթափելու եւ խաղաղ հանգուցալուծելու նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր:

«Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված եւ՛ ռազմական իրադրության, եւ՛ Բերձորի միջանցքի հետ»,- Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ

ասել է Հարությունյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին