Արցախում իրավիճակը կայուն է, սակայն լարվածությունը պահպանվում է - Mediamax.am

2577 դիտում

Արցախում իրավիճակը կայուն է, սակայն լարվածությունը պահպանվում է


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան 9:00-ի դրությամբ Արցախի եւ Ադրբեջանի սահմանագծում իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ իրավիճակը կայուն է, սակայն լարվածությունը պահպանվում է:

 

«Արցախի ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ քայլեր է ձեռնարկում լարվածության լիցքաթափման եւ հետագա սրացումներ թույլ չտալու համար»,- ասված է շտաբի հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի ձեռնարկած սադրանքի հետեւանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին