Արմեն Գրիգորյանը հաստատել է, որ ՀՀ ստորաբաժանումները դուրս են բերվում Արցախից - Mediamax.am

4748 դիտում

Արմեն Գրիգորյանը հաստատել է, որ ՀՀ ստորաբաժանումները դուրս են բերվում Արցախից


Լուսանկարը` https://www.shantnews.am/


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «տրամաբանական» է անվանել ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից:

«Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է», - ասել է նա՝ Արմենպրեսին տված հարցազրույցում:

 

«Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ», - հավելել է Արմեն Գրիգորյանը:

 

Նա նաեւ ասել է, որ Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: «Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում», - նշել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին