Արցախի ղեկավարները միջնորդել են փոխել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը - Mediamax.am

1357 դիտում

Արցախի ղեկավարները միջնորդել են փոխել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը:

«Սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է Արցախի Հանրապետության եւ արցախցիների նվիրյալ բարեկամներից մեկը, Արցախի անվտանգային համակարգի արդիականացման եւ բարելավման գործում անգնահատելի դերակատար Ավետիք Չալաբյանը: Իրական հայրենասեր, հասարակական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ Արցախում իրականացվել եւ առ այսօր շարունակաբար իրականացվում են մի շարք կարեւորագույն ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, Արցախի Հանրապետության անվտանգային բաղադրիչների բարելավմանն ու զարգացմանը: Դրանք ծրագրեր են, որոնցից շատերը հաճախ չեն հանրայնացվում, բայց արցախցու համար շոշափելի են եւ ունեն շարունակականության կարիք: Անձնապես ճանաչելով եւ վստահելով Ավետիք Չալաբյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը, արժեքները եւ մարդկային բացառիկ որակները` արցախցիների եւ անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության դատախազությանը խնդրում եմ վերանայել նրա նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ապահովել օրինականության եւ արդարության բոլոր պայմանները բավարարող լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն», - հայտնել է Արայիկ Հարությունյանը:

 

Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչով հայտարարություններ են արել նաեւ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորները եւ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին