Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը - Mediamax.am

12567 դիտում

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը


Դավիթ Վարդանյանը աջից առաջինն է
Դավիթ Վարդանյանը աջից առաջինն է

Լուսանկարը` Վազգեն Մանուկյանի արխիվից


Երեւան։ Մեդիամաքս։ Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը:

Այդ մասին տեղեկացրել է Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը:

 

«Ղարաբաղ» կոմիտեի «դասական» 11-հոգանոց կազմից այլեւս ողջ չեն Դավիթ Վարդանյանը, Համբարձում Գալստյանը, Սամվել Գեւորգյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը:

 

Դավիթ Վարդանյանը 72 տարեկան էր:

 

1971 թվականին ավարտել էր Երեւանի պետական համալսարանը։ Ֆիզիկոս-տեսաբան էր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

 

1971-1990թթ. ԵՊՀ-ում աշխատել է պինդ մարմինների ֆիզիկայի ամբիոնի ճյուղային լաբորատորիայի սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող։

 

1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետ։

 

1990-1995թթ.՝ եղել Գերագույն Խորհրդի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։

 

1995-1999թթ.՝ եղել է ԱԺ պատգամավոր, ԱԺՄ խմբակցության անդամ։

 

2000-2003 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի պաշտոնը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին