Արցախի նախագահը Գորիսում հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ - Mediamax.am

4605 դիտում

Արցախի նախագահը Գորիսում հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Գորիսում հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

«Արցախի Հանրապետության նախագահը գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության եւ համարձակության համար», - հայտնում են Արայիկ Հարությունյանի մամուլի ծառայությունից:

 

Տեղի է ունեցել նաեւ ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին