Արցախի համար Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ անընդունելի է - Mediamax.am

1247 դիտում

Արցախի համար Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ անընդունելի է


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն այսօր ասել է, որ «տարբեր ձեւաչափերով ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը միանշանակ է»:

Չմանրամասնելով, թե ինչպիսին է այդ վերաբերմունքը, Լուսինե Ավանեսյանն ավելացրել է, որ ցանկանում է հիշեցնել 2021 թվականի դեկտեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը.

 

«1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որեւէ վերապահման եւ զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։

 

2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ անընդունելի է։

 

3․ Ոչ միայն կարգավիճակի, այլեւ ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր»։

 

Լուսինե Ավանեսյանը նաեւ ասել է, որ «իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին եւ մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին