Արայիկ Հարությունյան. Արցախը պահպանում է իր ապագայի տեսլականը - Mediamax.am

1634 դիտում

Արայիկ Հարությունյան. Արցախը պահպանում է իր ապագայի տեսլականը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունիում շրջանի վարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ «հիմք ընդունելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը` Արցախը շարունակում է պահպանել իր ապագայի տեսլականը՝ հիմնված երեք տասնամյակ առաջ որդեգրված անկախության ու պետականաշինության ուղղության վրա»:

Նա նշել է, որ պատերազմի հետեւանքները վերացնելուն ուղղված աշխատանքները պետք է շարունակել արագացված տեմպով:

 

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը, ի լրումն պաշտպանական ծրագրերի, հետեւողականորեն իրականացնելու է նախանշված բոլոր հիմնական ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես բնակարանաշինական եւ գյուղատնտեսական ուղղությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին