Հարությունյան. Արցախը շարունակելու է անկախության ճանապարհը - Mediamax.am

1159 դիտում

Հարությունյան. Արցախը շարունակելու է անկախության ճանապարհը


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետությունը շարունակելու է անկախության ճանապարհը:

Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ելույթ ունենալով խորհրդակցությունում, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները եւ Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

 

«Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել Հայաստան-Ռուսաստան վերջին բանակցությունների արդյունքների մասին: Նա եւս մեկ անգամ շեշտել է Արցախի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ շարունակել անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին