«Պատգամավորների մուտքը ԼՂ արգելել են սադրանքից զերծ մնալու համար» - Mediamax.am

2819 դիտում

«Պատգամավորների մուտքը ԼՂ արգելել են սադրանքից զերծ մնալու համար»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է ԼՂ-ն սադրանքներից զերծ պահելու համար։

Այս մասին ԱԳ նախարարն ասել է խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։

 

«Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք բարձր մակարդակով կապ ենք հաստատել ե՛ւ ԼՂ, ե՛ւ Ռուսաստանի իշխանությունների հետ։ Մեզ հավաստիացրել են, որ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով։

 

Ինչ վերաբերվում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակորեն արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքով շարժի որեւէ սահմանափակում նախատեսված չէ եւ Հայաստանի քաղաքացիները, առավել եւս, Հայաստանի ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին