Արցախի նախագահ. Բաքվի նպատակը ռուս խաղաղապահներին վարկաբեկելն էր - Mediamax.am

3763 դիտում

Արցախի նախագահ. Բաքվի նպատակը ռուս խաղաղապահներին վարկաբեկելն էր


Լուսանկարը` Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր անցկացրած Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ «Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարեւոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ»:

«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբեւէ չենք փոխելու»,- ասել է նա:

 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի վարկաբեկելը:

 

«Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը։ Պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչեւ պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու: Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական եւ վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել է Արայիկ Հարությունյանը:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին