Ադրբեջանական ուժերը զգալիորեն ամրացել են Քարագլուխ բարձունքում - Mediamax.am

1297 դիտում

Ադրբեջանական ուժերը զգալիորեն ամրացել են Քարագլուխ բարձունքում


Լուսանկարը` https://zarkerak.am/


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՐԱՐ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրել է իրավիճակը Արցախում։

 

Նա, մասնավորապես, գրել է․

 

«Ադրբեջանական ուժերը գտնվում են Քարագլուխ բարձունքում եւ զգալիորեն ամրացել են։ Ռուսական խաղաղապահ ուժերը վերահսկում են Փառուխ գյուղը, սակայն գյուղը շրջապատված է ադրբեջանական ստորաբաժանումներով, իսկ հայկական ստորաբաժանումներ Փառուխում չկան ու բնակիչները չեն կարող վերադառնալ գյուղ։

 

Թշնամին շարունակում է ոչ միայն վերահսկել Արցախի տարածքում գտնվող Քարագլուխ բարձունքի այդ ուղղությունը, այլ նաեւ բարձունքում առաջխաղացել է դեպի Խրամորթ, Սարդարաշեն ու Խնաբադ ուղղություններով` փորձելով ուղիղ տեսանելիություն ապահովել նշված գյուղերի նկատմամբ, ինչպես բարելավում եւ ամրացնում է Քարագլխի իր դիրքերը։ Մինչեւ այժմ արդեն իսկ տրակտորների միջոցով կածաններով բացել են ճանապարհը, ապահովում են տեխնիկայի տեղաշարժը եւ մատակարարման գործընթացը։

 

Այստեղ նաեւ լուրջ վտանգ կա հակառակորդի Նոր Սեյսուլանի ուղղությամբ դեպի Խաչենի կամուրջ առաջխաղացման դեպքում, որի հետեւանքով կարող է Արցախը բաժանվել երկու մասի` փակվելով Մարտակերտի ճանապարհը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին