Արցախում թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում - Mediamax.am

706 դիտում

Արցախում թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ այս գիշեր՝ մինչեւ առավոտյան ժամը 10:00-ն Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել եւ օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:

«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում՝ ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների իրականացումը:

 

Շարունակական աշխատանքներ են տարվում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը եւ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին