Ռուս խաղաղապահների էջը մեկ ամսից ավել չի թարմացվում - Mediamax.am

2309 դիտում

Ռուս խաղաղապահների էջը մեկ ամսից ավել չի թարմացվում


Լուսանկարը` 365dm.com


Երեւան: Մեդիամաքս: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ինտերնետային էջը չի թարմացվում փետրվարի 24-ից։

 

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ինտերնետային էջի վերջին թարմացումը թվագրված է փետրվարի 24-ին։ Այս օրը Ռուսաստանը հայտարարել էր Ուկրաինայի տարածքում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու մասին։

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում Մեդիամաքսը նաեւ չի ստանում մամուլի հաղորդագրություններ ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ։ Նախկինում դրանք գրեթե ամեն օր ստացվում էին էլեկտրոնային փոստի միջոցով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին