Իրադրությունը Արցախում ծայրաստիճան լարված է, ՊԲ-ն երկու զոհ ունի - Mediamax.am

3316 դիտում

Իրադրությունը Արցախում ծայրաստիճան լարված է, ՊԲ-ն երկու զոհ ունի


Լուսանկարը` alarabiya.net


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ այսօր կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաեւ «Bayraktar TB-2» տիպի:

«Հակառակորդի գործողությունների հետեւանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող:

 

Վիրավորների թիվը ճշտվում է: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արեւելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ»,- հայտնում են ՊԲ-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին