Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ հակառակորդը գիշերը 5 զոհ է ունեցել - Mediamax.am

3525 դիտում

Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ հակառակորդը գիշերը 5 զոհ է ունեցել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել Արցախի Պաշպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ հարվածային ԱԹՍ:

«Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:

 

Դրանում նաեւ նշվում է.

 

«Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի եւ Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տեւած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, եւ հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին