ԵՄ-ը հրատապ է համարում գազամատակարարման վերականգնումը Արցախում - Mediamax.am

2096 դիտում

ԵՄ-ը հրատապ է համարում գազամատակարարման վերականգնումը Արցախում


Լուսանկարը` John Steedman


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությունն այսօր հայտարարել է, որ մտահոգ է Ստեփանակերտում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ:

«Մարտի 8-ին՝ գազամատակարարման առաջին խափանումից հետո ԵՄ-ը խրախուսել էր Ադրբեջանին ակտիվ ներգրավվածությունը սույն հարցում, ինչը հանգեցրեց նորոգման աշխատանքների իրականացմանը եւ գազամատակարարման վերականգնմանը՝ մարտի 19-ին։

 

Հրատապ անհրաժեշտություն կա անհապաղ վերականգնել գազամատակարարումը  ազդակիր տեղաբնակչությանը, մասնավորապես՝ սոսկալի եղանակային պայմանների համատեքստում։ ԵՄ-ը կոչ է անում վերահսկում իրականացնող իշխանություններին թույլ տալ, որպեսզի դա տեղի ունենա։

 

Եվրոպական միությունը ուշադրությամբ հետեւում է այս եւ տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին եւ կշարունակի իր ներգրավվածությունը՝ հանուն հարատեւ խաղաղության եւ կայունության Հարավային Կովկասում»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին