Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է - Mediamax.am

2973 դիտում

Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է»:

Գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասված է.

 

«Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարեւոր ռեսուրսից։

 

Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական եւ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որեւէ ձեւով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության եւ ազգայնամոլության հերթական դրսեւորում է։

 

Արցախի ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը եւ դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։

 

Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի եւ հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել եւ արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել եւ զորացնել մեր անկախ պետականությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին