Ալիեւ. «ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադառնալու կարիք չկա» - Mediamax.am

2577 դիտում

Ալիեւ. «ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադառնալու կարիք չկա»


Լուսանկարը` https://assets.bwbx.io/


Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ «որեւէ քննարկման վերադառնալու կարիք չկա»։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին նա ասել է այսօր իսպանական El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։

 

«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է եւ հստակ. մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք պատերազմ չենք ուզում. Մենք հաղթել ենք պատերազմում, մենք հաղթող ենք, եւ այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Հակամարտությունը լուծված է. Կարիք չկա վերադառնալու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ նման այլ քննարկումներին»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին